Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա հայ գերիներին ազատ արձակելու հարցով
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենը։
Նրա փոխանցմամբ՝ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենի, խմբի փոխնախագահներ՝ Ջոն Ուիթինգդեյլի, Կրիս Լոունի և Լորդ Մարկ Մաքինսի կողմից։
